Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հիմա էլ ՀԱԿ կուսակցություն

Հիմա էլ ՀԱԿ կուսակցություն
08.02.2013 | 17:16

«ՀԱԿ խմբակցությունը դաշինքի խմբակցություն է: ՀԱԿ կուսակցությունը չի միջամտելու ՀԱԿ խմբակցության գործերին»,-այսօր հայտարարել է ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝անդրադառնալով ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու Տեր-Պետրոսյանի հայտարարությանը՝ միաժամանակ ընդգծելով, որ կուսակցության ստեղծումը ոչնչով չի խանգարելու դաշինքի գործունեությանը: Սակայն Զուրաբյանը վստահեցրել է, որ դաշինքը կուսակցություն վերածելու որոշում չկա, այլ ստեղծվելու է նոր քաղաքական միավորում: ՀԱԿ համակարգողը նաև չի բացառել, որ հետագայում ՀԺԿ-ն, ՍԴՀԿ-ն, տեսնելով գործընթացների արդյունավետությունը, նույնպես կմիանան այս կուսակցությանը: Փաստորեն, Զուրաբյանն այս կուսակցությունների անունից կանխատեսում է նրանց հետագա լուծարման հեռանկարը:
Ի դեպ, կուսակցություն ստեղծելու մեկ այլ «լուրջ» պատճառ էլ է մատնանշում Զուրաբյանը՝ ազատվում են «վետոյի» իրավունքի կիրառումից, քանի որ, ըստ ընդդիմադիր գործչի, ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստերը հաճախ տապալվել են` «մեկ մարդ-կուսակցություն» վետոյի իրավունքի պատճառով:
Լևոն Զուրաբյանը ցանկանում է, որ նոր ստեղծվելիք կուսակցությունը ղեկավարի Լևոն Տեր-Պետրոսյանը, չնայած, նրա դիտարկմամբ, դա միայն իր որոշելիքը չէ:
Ըստ Զուրաբյանի, իրենք «մասսայական դեմոկրատական» կուսակցություն են ստեղծելու, որը «սոցիալիզմի և լիբերալիզմի ամուսնություն է լինելու»:
Հավելենք, որ կուսակցություն ստեղծելու ծանուցումը, 28 անձանց ստորագրությամբ, ներկայացվել է արդարադատության նախարարություն: Նորաթուխ կուսակցության հիմանադիր համագումարը նախատեսված է մարտի 22-ին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3532

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ